Այսօր Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ուղիղ եթերում Sinopharm պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Գամղրելիձեն պատվաստվել է Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում:
«Խորհրդանշական է, որ այսօր առաջին անգամ եմ պատվաստվում նոր պատվաստանյութով: Երկրում ներկրված երրորդ պատվաստանյութն է: Ինչպես գիտեք, պատվաստումների գործընթացը երկրում սկսվել է մարտի 15-ին, մենք սկսեցինք Astrazeneca-ով, այնուհետև՝ Pfizer: ‘
Այսօրվանից սկսվեց պատվաստումը չինական արտադրության Sinopharm պատվաստանյութով, որը լավ փորձարկված պատվաստանյութ է: Այս պատվաստանյութով պատվաստումը շարունակվում է 45 երկրներում: Այն պատրաստված է այսպես կոչված ավանդական տեխնոլոգիայով, որին դուք բոլորդ սովոր եք: Ձեզանից շատերը մանկության տարիներին պատվաստվել են այս տեխնոլոգիայով: Դա պատվաստանյութ է, որը հիմնված է այսպես կոչված ոչ ակտիվ վիրուսի վրա, որից 200 միլիոն դոզան արդեն իրականացվել է Չինաստանում և ամբողջ աշխարհում: Ինչպես գիտեք, ապրիլին մենք ստացանք 100 հազար դեղաչափ և պատվաստումները սկսվում են այսօր», – ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Չինական արտադրության Sinopharm պատվաստանյութի գրանցումը Վրաստանում հասանելի էր ապրիլի 27-ից: Sinopharm-ով իմունիզացիայի գործընթացը սկսվում է այսօր: