Ախալքալաքում արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ սկսվել են ծառերի էտման աշխատանքները։ Այսօր էտի աշխատանքներ են տարվում Կարծախ գյուղում։
Ախալքալաքի շրջանի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել ծառահատման աշխատանքների համար, որը հաղթել է «Մեգոբրոբա-5» ընկերությունը, 13 688 լարի արժողությամբ։ Պայմանագիրն արդեն կնքված է։
«Մեգոբրոբա-5» ընկերության ներկայացուցիչը JNEWS-ին ասաց.
«Աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն էտում են: Սկսել ենք Ախալքալաքից, 10-ից ավել ծառ արդեն կտրվել է։ Այսօր Կարծախում ենք աշխատում»:
Ըստ պայմանագրի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը։
Ընկերությունից հայտնում են, որ իրենք փորձում են աշխատանքներն ավարտին հասցնել պայմանագրում նշված ժամկետում, բայց դա կախված է նաև եղանակային պայմաններից։
Ծառերի սանիտարական էտման աշխատանքներ կտարվեն հետևյալ տարածքներում՝
Քաղաք Ախալքալաք
1. Դարբինյան փողոցում՝ 2 ծառ:
2. Ազատության փողոցում՝ 1 ծառ:
3. Ռուսական դպրոցի մոտ՝ 1 ծառ:
4. Ախալքալաքի խճուղի (Ախալցիխե-Ախալքալաք մուտքի մոտ) 10 ծառ:
5. Թումանյան փողոցում՝ 1 ծառ:
6. Մաշտոցի փողոցում 9 ծառ (Թումանյանի դպրոցի մոտ):
7. Ծերեթելի փողոցում՝ 1 ծառ:
8. Աղամալյան փողոցում՝ 1 ծառ:
9. Աղմաշենեբելի փղոցում՝ 1 ծառ:
10. Դեմիրճյան փողոցում՝ 1 ծառ:
11. Նաբեռեժնայա փողոց (ափամերձ) 1 ծառ:
Ընդհանուր քաղաքում նախատեսված է էտել թվով 29 ծառ։
Ախալքալաքի շրջանի գյուղերում
1. Բուղաշեն գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 22 կմ հեռավորության վրա):
2. Բարալեթ գյուղում՝ 13 ծառ (քաղաքից 20 կմ հեռավորության վրա):
3. Կարծախ գյուղում՝ 12 ծառ (քաղաքից 30 կմ հեռավորության վրա):
4. Խուլգումո գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 5 կմ հեռավորության վրա):
Ընդհանուր գյուղերում նախատեսված է էտել թվով 35 ծառ:
Գայանե Ակոջյան