Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում դասերն անցկացվում են ուսանողական հանրակացարանում: Պատճառը համալսարանի շենքի ջեռուցման բացակայությունն է և ցրտի պատճառով ուսանողները տեղափոխվել են հանրակացարան, քանի որ այն ջեռուցվում է: Ինչպես համալսարանի ադմինիստրացիայի հայտնում են, որ մեկ շաբաթից խնդիրը լուծված կլինի:

Համալսարանի ադմինիստրացիայի ղեկավար Ռոին Թաթեշվիլիի խոսքով՝ շատ շուտով ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն և ուսանողները կվերադառնան լսարաններ:

«Ջեռուցման խնդիրը գրեթե լուծված է, մոտ մեկ շաբաթից փուլ առ փուլ ուսանողները կկարողանան վերադառնալ համալսարանի մասնաշենք: Նշեմ նաև, որ այն ուսանողները, ովքեր ունեին օրինակ՝ համակարգչային դասեր, սովորականի պես ուսումնական շենքում են դրանք անցկացնում, իսկ փոքր խմբերի դասապրոցեսն անցկացվում է հանրակացարանի այն սենյակներում, որոնք ազատ են: Դրանք հարմարեցված են հարմարավետ միջավայրում դասապրոցեսն ապահովելու համար»,- ասում է Ռոին Թաթեշվիլին:

Ուսանողները Jnews-ի հետ զրույցում ևս նշեցին, որ հանրակացարանում ստեղծվել են բոլոր հարմարություները դասերն անխափան անցկացնելու համար:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Համալսարանում ջեռուցում չլինելու պատճառով դասերը հանրակացարանում են անում