Սուլդա գյուղի մանկապարտեզը, որն այսօր պետք է դուրս գար կարանտինից, դեռ չբացված, կրկին փակվել է, դաստիարակների և խոհարարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահին փակ է 4 մանկապարտեզ։
Սուլդա գյուղի մանկապարտեզը հոկտեմբերի 11-ից կարանտինի մեջ է։ Մանկավարժների և խոհարարի մոտ կորոնավիրուսային վարակը բացահայտվել է COVID-թեստ հանձնելիս։
Վաչիան գյուղի մանկապարտեզն այսօր դուրս է եկել կարանտինից, սակայն ոչ մի երեխա չի եղել, ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն տարել։
Կարանտինում են գտնվում Խուլգումո գյուղի մանկապարտեզը և Ախալքալաքի թիվ 2 և 3 մանկապարտեզները։ Կարանտինը տևում է 12 օր։
Ախալքալաքի շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով։