Այսօր՝ փետրվարի 7-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք։ Ախալքալաքում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր։
Այսօր, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում իրականացվել է 258 թեստ, որից 220-ը՝ հակագենի, իսկ 38 -ը՝ PCR մեթոդով, որոնց արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 դեպք։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 306 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Նշենք, որ ոստիկանները, հրշեջները, ուսուցիչները, ոստիկանության աշխատակիցները, տոնավաճառի, շուկայի աշխատողները, տաքսիստները, եկեղեցիների աշխատողները և շրջանի գյուղերի բուժանձնակազը, Ախալքալաքի Հանրային Առողջապահության Կենտրոնում, յուրաքանչյուր 12 օրը մեկ, կարող են
անվճար հանձնել կորոնավիրուսի թեստ։