Խաչատուր Պետրոսյանն Ախալքալաքում է: Նրան տեսնողները բոլորը պնդում են, որ շատ է նիհարել, կողքի ծռված է քայլում և դեմքին սպիներ կան: Սրտացավ երիտասարդները Խաչոյին Ախալքալաքի հիվանդանոց են տարել ստուգման, բժիշկները նշանակում են արել:

Մեր տեղեկություններով Խաչոյին երեկ են բերել և գիշերել է դրսում, հին հիվանդանոցի շենքի բակում: Երկու երիտասարդ տեսնելով Խաչոյի վիճակը Ախալքալաքի շրջանային հիվանդանոց են տարել, բժիշկները զննել են և նշանակում արել: Երիտասարդներից մեկը, ով Խաչոյին հիվանդանոց է տարել, չցանկացավ անունը նշել, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ վիճակը նորմալ է, բժիշկներն ասացին, որ լուրջ բան չկա, ընկել է, դեմքին վերք կար, շատ նիհարած էր:

Ախալքալաքում բոլորը խոսում են Խաչոյի վիճակի մասին:

Արթուր Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում նկարագրում է. «Խաչո, ում դեմքին կան սպիներ ու վերքեր, Խաչո, ով ուղիղ կանգենլ չի կարող, Խաչո, ով հազիվ է քայլում, Խաչո, ով ուղիղ իմաստով ծռվել է մի կողքի վրա։ Ահա թե ինչպես են օգնել։ Բացի այն գումարից, որը առաջարկել են խնամակալության համար, անձամբ ես իմ ու իմ մոտիկների անունից կասեմ, որ մենք նույնպես կօգնենք ֆինանսապես»:

Խաչոյին բոլոր տեսնողները մեղադրական խոսքեր են ուղղում հիվանդանոցի հասեցին, նշելով՝ հիվանդանոցից ահավոր նիհարած է եկել:

Նրա քեռակինը մեզ հետ զրույցում ասաց. «Երեկ Խաչոն մեր տանն էր, շատ էր նիհարած, դեմքին վերք չկար և նորմալ քայլում էր»:

Շատ-շատերը մեզ են գրում, որ պատրաստ են ֆինանսապես աջակցել Խաչոյին: Այսօր էլ նրան ով տեսել է գումար է տվել, որպեսզի սնվի:

Շտապ խնամակալ է հարկավոր բարձր վարձատրությամբ, ով կհամաձանի Խաչոյի մասին հոգ տանել:

Աղունիկ Այվազյան