Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ Ջավախքի ուսանողների համար, որոնք ուսանում են Վրաստանի բարձրագույն հաստատություններում:
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի մի շարք համալսարանների վճարովի համակարգում 2021 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսի առկա համակարգում սովորող, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ, ովքեր Ջավախքից են:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորելու են Հայ Կրթական Հիմնարկության կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի էլեկտրոնային դիմում-հայտը` https://apply.aef.am/
Դիմում-հայտը հասանելի կլինի մինչև մայիսի 16-ը: