Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում առաջատար է «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն ստացել է ձայների 55,96%, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Նիկանոր Մելիան՝ 44,04%-ը։
Ըստ ԿԸՀ-ի՝ 769 տեղամասերից հաշվառված է 107-ը (13.914%)։