Ախալքալաքի մունիցիպալիտետի Ֆիլիպովկա գյուղի բնակիչները հույս ունեն, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իրենց գյուղում իրավիճակը դեպի լավը կփոխվի:
Ֆիլիպովկա գյուղում ապրում է շուրջ 10-12 ընտանիք: Գյուղատնտեսությունը եկամտի հիմնական աղբյուրն է: Այս տարի գյուղացիները լրացուցիչ խնդիրներ ունեն՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքների: Հիմնականում գյուղացիները մեկնում էին աշխատելու Ռուսաստան։ Նրանք հույս ունեն, որ ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի, և, հնարավոր է, սահմանները բացվեն:
Սերոբ Մհերյանի խոսքով, այս տարի նա ցանկացել է մեկնել արտագնա աշխատանքի, բայց չի կարողացել, քանի որ սահմանները փակ էին: Ըստ նրա՝ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուները խոստացել են օգնել գյուղացիներին՝ ինչով կարող են:
«Հուսով եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի, և միգուցե սահմանը բացվի: Ես անպայման կգնամ ընտրությունների, մենք ընտանիքում արդեն որոշել ենք, թե ում ենք ընտրելու», – ասում է նա:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ֆիլիպովկա գյուղում հիմնականում տեղեկացված են առաջիկա ընտրությունների մասին:
Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության…
Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է: Բայց 100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ…
Տավշանկա բլուրն (Ամիրանիս գորա) Ախալքալաքի բնակիչների համար կանաչապատ տարածք է, որտեղ բնակիչները սիրում են իրենց ժամանակն անցկացնել մաքուր օդ շնչելով, բայց աստիճանաբար բլրի ստորոտին գտնվող…
Ախալքալաքի Թումանյանի անվան Թիվ 1 հայկական դպրոցի մարզադահլիճում երեկ հնչել են վրացական երգեր ու ներկայացվել վրացական պարեր։ Դպրոցականների շուրթերից հնչել են երախտագիտության ու գովեստի խոսքեր։…
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը երրորդ ռաունդում վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի նկատմամբ: Արդեն մայիսի 27-ին, Գոմցյանը…
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիա մեկնող բեռնատարների ավելի քան 20 կիլոմետրանոց շարասյունը չի նոսրանում։ Դեռևս հերթի առաջին բեռնատարներն են հատում սահմանը, իսկ շարասյունի վերջից…
Ախալքալաքի կենտրոնական Մաշտոցի հրապարակն այսօր փակ է տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար, քաղաքը պատրաստվում է Վրաստանի Անկախության տոնը նշելուն: Հրապարակի կենտրոնում կլինի բեմ և այլ ինստալյացիաներ,…
This project is funded by the U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.
National Endowment for Democracy supporting freedom around the world.