«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով, հաջորդ շաբաթվանից իշխող կուսակցությունը կսկսի ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը շրջաններում:

Մեծամասնության հանդիպման ավարտին Մդինարաձեն պարզաբանում է կատարել, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում նրանք հանդիպումներ կանցկացնեն շրջաններում:

«Մեծամասնության հանդիպումը, կարծում եմ, ձեզ չի զարմացնի, եթե ասեմ, վերաբերում էր ներկա քաղաքական գործընթացներին, առկա իրավիճակին, բայց ոչ միայն քաղաքական գործընթացներին: Մենք խոսեցինք ընդհանուր խնդիրների և տարածաշրջանների մասին: Այս համատեքստում մենք որոշեցինք, որ հաջորդ շաբաթ իշխող թիմի ղեկավարները կմեկնեն շրջաններ: Ինչ-որ կերպ դա կարելի է անվանել ինքնակառավարման մարմինների ընտրարշավի սկիզբ: Այնուամենայնիվ, առաջնահերթ կլինեն այլ հարցերն ու տարածաշրջանային մարտահրավերները, և մենք երկու ամսվա ընթացքում հանդիպումներ կունենանք գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում, առաջին հերթին, կուսակցության ակտիվիստների հետ, և մենք նաև կհետաքրքրվենք այլ հարցերով», – հայտարարել է Մդինարաձեն: