Հունիսի 15-ին Ախալքալաքի սպորտ դպրոցում անցկացվեց Ախալքալաքի շրջանի 2016 թվականի վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցեցին 12 գյուղերի թիմեր:
Առաջնության վերջին փուլը սկսվեց հունիսի 15-ին առավոտյան ժամը 10:00-ին և ավարտվեց 18:00-ին:
«Այսօր ընթանում է եզրափակիչ խաղը և մրցում են այն թիմերը, որոնք հաղթել են միջգյուղական մրցույթներում: Խաղը ընթացավ օլիմպիական սիստեմով՝ մրցման արդյունքում մնաց 6 թիմ, հետո 3, իսկ վերջում այդ 3 թիմերը խաղացին շրջանային՝ մեկը մյուսի հետ և արդյունքում որոշվեց հաղթող թիմը», - ասաց Վարչության մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:
Խաղը անցկացվեց բավականին մրցակցային միջավայրում, իսկ կրող և կրվող թիմերի հաշիվների տարբերությունները շատ քիչ էր:
1-ին տեղը գրավեց Դադեշի թիմը, 2-րդ տեղը՝ Մյասնիկյանի և 3-րդը՝ Կարծախի թիմերը:
Թիմերը միմյանց հրաժեշտ տվեցին բարձր տրամադրությամբ ու կրկին հանդիպելու ակնկալիքով:
Ջուլիետա Տոնականյան