Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ախալքալաքից Սամվել Ղազարյանը դարձավ առաջինը, ով անցել է կիսաեզրափակիչ փուլ:

80 կգ քաշային Սամվել Ղազարյանը համոզիչ՝ 5-0 հաշվով, հաղթանակ է տարել թուրք բռնցքամարտիկ Մուրաթ Թաշիի նկատմամբ:

Արդեն հոկտեմբերի 2-ին, կիսաեզրափակչում Ղազարյանը կմենամարտի գերմանացի Սոֆիան Բիցիտսի հետ։

Սամվել Ղազարյանը Ախալքալաքի մարզահամալիրի սան է։ Նրա մարզիչն է Վենետիկ Ղազարյանը։

Եվս 6 վրացի բռնցքամարտիկներ մեդալ նվաճելու հնարավորություն ունեն։

Նրանք հոկտեմբերի 1-ին կպայքարեն քառորդ եզրափակչում։

Զույգերն այսպիսինն են՝

Ալի Ահմեդլի (46 կգ) – Վաղարշակ Քեյան (Հայաստան)
Զվիադ Ճոճուա (50 կգ) – Ջոշուա Ջարվիս (Անգլիա)
Լևան Դեմուրով (54 կգ) – Թոմաս Բոդիցոպուլոս (Հունաստան)
Դավիթ Զախարյան (63 կգ) – Էմանուել Ֆոտիադիս (Հունաստան)
Մամուկա Սարթանիա (66 կգ) – Ալեքսանդրու Կարարե (Ռումինիա)
Գիորգի Նատրոշվիլի (75 կգ) – Ֆոլաթ Բեքար (Թուրքիա)

Մրցաշարի տարիքային կարգը 15-16 տարեկան մարզիկներն են։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Բեքա Լոբժանիձեն, մյուս մարզիչներն են՝ Նիկոլոզ Իզորիան և Վեփխիա Ցիսկարիշվիլին։