Հոկտեմբեր 12-ից 14-ը Քոբուլեթիում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որտեղից Ախալքալաքի մարզիկները վերադարձան 4 մեդալով:
Ռոստոմ Մելաշվիլու անվան ազատ ոճի ըմբշամարտի բաց հանրապետական մրցաշարը կայացել է Աջարիայի Քոբուլեթի քաղաքում:
Մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի 5 մարզիկներ: 26 կգ քաշային կարգում Գառնիկ Գաբրիելյանը նվաճեց ոսկե մեդալ: Վաղինակ Նահատակյանը (29 կգ) նվաճեց արծաթ, Մաքսիմ Մկոյանը (32 կգ) նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Ժորա Մոսոյանը 69 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ:
Մրցաշարին նաև մասնակցում էին մարզիկներ՝ Փոթիից, Քոբուլեթիից, Քեդայից, Բաթումիից, Լանչխութիից, Օզուրգեթիից, Շուախևիից եւ Ադրբեջանից: