Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում 100 տոկոսից ավելի ակտիվությունը քննարկումների տեղիք տվեց: Jnews-ը որոշեց պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչպես:

Սամեբա գյուղում քվեարկության արձանագրության համաձայն, Նինոծմինդայի թիվ 15 ընտրատեղամասում, որի սկանավորված տարբերակը տեղադրված է ԿԸՀ-ի կայքում, ընտրատեղամասում գրանցված է 62 ընտրող: Ինչպես նաև այս ընտրատեղամասում 32 ընտրող պետք է քվեարկեին հատուկ ընտրացուցակով, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գրանցված են այլ վայրերում, բայց այն պատճառով, որ նրանք ֆիզիկապես գտնվում են այս ընտրատեղամասի տարածքում, բացառության կարգով քվեարկում են այնտեղ։ Ակտիվության տոկոսը ստացվում է ընտրատեղամասում միասնական ցուցակներում գրանցված ընտրողների թվի և ոչ թե տեղամասում քվեարկող ընտրողների թվի համեմատ: Այսինքն, 94 ընտրող իրավունք ուներ քվեարկելու Սամեբայի ընտրատեղամասում, սակայն ակտիվության տոկոսը վերցվել է 62 ընտրողի նկատմամբ: Արդյունքում, երբ Jnews-ը հրապարակել էր, որ Սամեբայում քվեարկել է 104%՝ ելնելով այնտեղից, որ ՇԸՀ-ների ցուցակում գրված էր այդպես, ապա եթե հաշվի առնենք ընտրատեղամասի վերջնական արձանագրությունը, ապա ստացվում է, որ այնտեղ ակտիվությունը կազմում է 122%, քանի որ քվեարկել է 76 մարդ, այլ ոչ թե 66, ինչպես դա ՇԸՀ-ի ցուցակում էր:

sameba2

Սամեբայի ընտրատեղամասում, ընդհանուր առմամբ, քվեարկել է 76 ընտրող, յուրաքանչյուրն իրավունք ունի քվեարկելու ըստ համամասնական ցուցակների, իսկ հատուկ ընտրացուցակներով ընտրողները, որոնք գրանցված են մունիցիպալիտետից դուրս, չեն կարող քվեարկել քաղաքապետի օգտին, իսկ մունիցիպալիտետում գրանցված ընտրողները, որոնք սակայն տեղամասի տարածքից դուրս են գտնվում, կարող են քվեարկել քաղաքապետի օգտին, բայց չեն կարող ձայն տալ մեծամասնական պատգամավորի օգտին: Արդյունքում՝ Սամեբայում 76 մարդ քվեարկել է ըստ համամասնական ցուցակների, 55 հոգի՝ մեծամասնական պատգամավորի օգտին, 54 հոգի՝ քաղաքապետի: Հարկ է նշել, որ Սամեբայի բոլոր ընտրություններում ձայների մեծամասնությունը բաժին է ընկել իշխող կուսակցությանը: