Հասարակություն 5 Մայիսի, 2023 • Չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձ «Նինոծմինդա» անցակետում

«Նինոծմինդա» մաքսակետում կանխվել է հանրապետության սահմանով մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձ:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայում, մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են 31 980 տուփ չհայտարարագրված ծխախոտ։

Հետագա գործողություններ իրականացնելու նպատակով, գործը հանձնվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝