«Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն ազատության» կուսակցությունից Ախալքալաքի շրջանի քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանը քվեարկեց Ախալքալաքի թիվ 3 ընտրատեղամասում՝ ժամը 11:00-ին: Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասաց, որ ընտրություն է կատարել հանուն ազատության, զարգացման և փոփոխությունների:
«Ես մասնակցեցի հանրաքվեին: Ես իմ ձայնը տվեցի հանուն ազատության, զարգացման և փոփոխությունների: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և արտահայտել իրենց կամքը, իրենց ուժը»:
Հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի, թեկնածուն պատասխանեց.
«Տրամադրվածունը հաղթանակն է, պայքարը և փոփոխությունների ակնկալիքը: Իրավիճակը, որում ընթանում են ընտրությունները, նորմալ է: Առայժմ մենք բողոքներ չունենք: Ամեն ինչ հարթ է ընթանում», – ասաց Արսեն Կարապետյանը:
Վրաստանում անցկացվում են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։