2019 թվականին Վրաստանում ստուգվել է 607 պետական պաշտոնյայի հայտարարագիր, որից 297-ն ընտրվել է անկախ հանձնաժողովի կողմից, իսկ 310-ը էլեկտրոնային համակարգով: Ախալքալաքի մունիցիպալիտետում ստուգվել է 4 պաշտոնյայի հայտարարագիր, երեքում խախտումներ են արձանագրվել:

Հանրային ծառայության բյուրոն ստուգել է 607 հայտարարագիր, 237 պաշտոնյայի հայտարարագիր գնահատվել է դրական, 254 պաշտոնյան տուգանվել է, իսկ 75-ը նախազգուշացում է ստացել։ 27 պաշտոնյայի հայտարարգրերի դիտարկումները դադարեցվել է, պատճառն օրենքում կատարված փոփոխությունն է եղել, դատախազություն է ուղարկվել՝ մեկ, և կասեցվել է երկու պաշտոնատար անձի դատավարություն:

Ախալքալաքի մունիցիպալիտետ

Բացասական է գնահատվել Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, հուշարձանների պաշտպանության, սպորտի, երիտասարդության հարցերով և տուրիզմի զարգացման ծառայության պետ Վալերի Ստելմաշովի լրացրած հայտարարագիրը:

Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը զգուշացում է ստացել լրացրած հայտարարագրի պատճառով:

Զգուշացում է ստացել նաև Ախալքալաքի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության նախկին տնօրեն Աշոտ Իսպիրյանը:

Դրական է գնահատվել «Վրացական երազանք-արդյունավետություն» կուսակցության ղեկավար Նաիրի Մելտոնյանի հայտարարագիրը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետ

Նինծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը տուգանվել է անշարժ գույքի վերաբերյալ սխալ տեղեկություն տրամադրելու համար:

Դրական է գնահատվել «Վրացական երազանք-արդյունավետություն» կուսակցության տնօրենի տեղակալ Վալերիկ Բեզոյանի լրացրած հայտարարագիրը։

329 բացասական գնահատված հայտարարագրերից 41%-ը խախտումներ են ունեցել անշարժ գույքի վերաբերյալ, երբ ընդհանրապես չեն նշել անշարժ գույքերը կամ սխալ են նշել իրական տարածքը:

38%-ի դեպքում սխալ է նշված եղել բանկային հաշիվների մասին տեղեկությունը, 24%-ի դեպքում չի նշվել ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկություն, կամ նշված չի եղել հին ձեռնարկությունները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում շրջանառություն չեն կատարել։

22%-ի դեպքում հայտարարագիրը պատշաճ, հաշվարկված ձևով չի ներկայացրել պայմանագրով ստացած նյութական արդյունքը, կամ հայտարարագրված չի եղել պայմանագիր, որի արժեքը գերազանցում է օրենքով սահմանված հայտարարագրերի պարտադիր շեմը:

63%-ի խախտումը պայմանավորված է եղել հաշվետու ժամանակահատվածում ստացված եկամուտների սխալ հաշվարկմամբ: 63%-ի հայտարարագրերը բացասական է գնահատվել ընտանիքի անդմաների տվյալները սխալ ներկայացնելու համար:

Իսկ 11%-ի դեպքում բացասական է գնահատվել, օրենքով սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու համար։