Թիվ 42 ընտրատեղամասում՝ Կոթելիա գյուղում, ցուցադրական արձանագրությունների վրա գրված է, որ ընտրատեղամասում գրանցված է 400 ընտրող և ստացել են 1200 քվեաթերթիկ: Շրջանային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ դա պարզապես տեխնիկական սխալ է եղել՝ ցուցադրական արձանագրությունը գրելիս, որ քվեաթերթիկների թիվը պակաս է ընտրողների թվից:
Երկրորդ ցուցադրական արձանագրության վրա գրված էր, որ ստացվել է 200 քվեաթերթիկ: Jnews-ի այն հարցին, թե ինչու են արձանագրությունների վրա տարբեր թվեր, հանձնաժողովի անդամներն ասացին, որ հավանաբար դա սխալ են գրել և 200-ն ուղղել են՝ դարձնելով այն 1200: Հարցին, թե ինչու է այսքան շատ քվեաթերթիկ, հանձնաժողովի անդամները պատասխանեցին, որ ամեն ընտրողի համար նախատեսված է 3 քվեաթերթիկ, ահա և ստացվում է 1200:
Նշենք, որ արձանագրություններում գրվում է մեկ ընտրողի քվեաթերթիկների քանակը, որը, հիմնականում, ավելի քիչ է գրանցված ընտրողների քանակից: