Թիվ 25 ընտրատեղամասում՝ Սաթխա գյուղում, ակտիվ աշխատում են քարոզիչները: Ընտրատեղամասի մոտ՝ ճեմասրահում, նստած են քարոզիչները, դրված է սեղան, ընտրողները գալիս են նրանց մոտ, իսկ նրանք ճշտում են և տալիս են թղթի վրա գրված ընտրական համարները:

Ինչպես պարզեցինք անձամբ քարոզիչներից, նրանք աշխատում են 41 և 51 ընտրահամարների օգտին, այսինքն՝ իշխող կուսակցության և քաղաքապետի անկախ թեկնածուի օգտին: Ընտրողները, մտնելով ընտրատեղամասի տարածք, չեն գտնում իրենց անունները պատերի ցուցակներում փնտրելու, այլ գնում են այն սեղանների մոտ, որոնց շուրջ նստած են քարոզիչները: Այս քարոզիչները, այլ մարդկանց օգնությամբ, որոնք արդեն գտնվում են ընտրացուցակների մոտ, ճշտում են ընտրողի ընտրական համարը, գրում թղթի վրա և տալիս նրանց: Մեզ չհաջողվեց ֆիքսել՝ արդյո՞ք ընտրողի նկատմամբ քարոզչություն իրականացվում է: