Այսօր Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընտրատեղամասում կարող եք քվեարկել 8.00-ից 20.00-ն:

Հիշեցնենք, որ այսօր ընտրատեղամասում քաղաքացուն կտրվի 3 քվեաթերթիկ: Դրանց համապատասխան, քաղաքացին պետք է ընտրի՝

. քաղաքապետ
. իր տարածքի մեծամասնական պատգամավոր
. կուսակցություն, որը Սակրեբուլոյում իր թեկնածուների ցուցակից պատգամավորներ է անցկացնելու:

Ամբողջ երկրում (բացառությամբ օկուպացված տարածքների) բացվել է 3.664 ընտրատեղամաս, 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում և 70 հատուկ այսպես կոչված «կովիդ» տեղամասերում, որտեղ մեկուսացված և կարանտինում գտնվող անձինք կկարողանան օգտվել իրենց սահմանադրական իրավունքից:

Ընտրողների միասնական ցուցակում Վրաստանի 3 497 345 քաղաքացի կա:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 64 քաղաքապետարաններում ընդհանուր առմամբ գրանցվել է քաղաքապետի 239 թեկնածու: