Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզում ընթանում է վերանորոգում: Վերանորոգվում է մեկ սենյակ, որը նախկինում օգտագործվում էր փոքրերի խմբի համար:
«Հատակն ամբողջովին փտել էր, մենք այն առանձնացել ենք, ահա այնտեղ աղբն է, տեսեք: Հատակը նորից հավաքել ենք փայտից, ծածկել ենք լամինատով: Պատերը սվաղվել ենք և ներկել», – պատմեցին աշխատողները:
Ըստ մանկապարտեզի տնօրեն Լեյլի Ափոզյանի, այս շենքը կառուցվել է նկուղի վրա, հատակն նստել էր, ինչը վտանգավոր էր երեխաների համար:
«Սենյակը տարիքով ավելի փոքր երեխաների խմբի համար էր, բայց հետո մենք երեխաներին տեղափոխեցինք սրահ, նոր ծրագրի համաձայն՝ մեզ մեծ սենյակ էր հարկավոր: Վերանորոգումից հետո կորոշենք, թե ինչի համար սենյակ կհատկացնենք` լոգոպեդի, հատուկ ուսուցչի համար: Հիմա մեզ հատուկ ուսուցիչ է պետք: Տեսնենք, թե քանի խումբ կլինի, ըստ այդմ եզրակացություններ կանենք», – մեկնաբանեց տնօրենը:
Թիվ 1 մանկապարտեզն այժմ ունի 80 սան, ինչպես նաև 38 ընդունելության դիմում: Մանկապարտեզում գործում է 3 խումբ: Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին թիվ 1 ընտրատեղամասը կգործի թիվ 1 մանկապարտեզում:
Նշենք, որ թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման տենդերը գրադարանի վերանորոգման հետ մեկտեղ հայտարարվել էր օգոստոսի 10-ին: Այն շահել էր Վարդ Մկոյանը: Մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է 4 835 լարի: Ըստ տենդերի, աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 15-ը: