Կարտոֆիլի համեմատաբար բարձր գինը գյուղացիներից շատերին ստիպել է, որ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ սկսել, քանի որ հենց դաշտից բավականին բարձր գնով կարտոֆիլ են մթերում: Ջավաքխում գյուղատնտեսներից շատերը ֆինանսական խնդիրներից ելնելով են բերքահավաքը շուտ սկսել:
Գյուղատնտես Սլավան ասում է` բարձր գինը փոխհատուցում է ստացված քիչ բերքը. «Այս պահին 20 թեթրիով ավել են տալիս, դեռ այս գինն է: Ես Թբիլիսի եմ տանում և չեմ շտապում վաճառել, շուկայում չեմ կանգնում, փոխարենը գնում և շենքերի բակերում եմ վաճառում: Ճիշտ է արդյունքում մի օր ավելի եմ մնում մայրաքաղաքում, բայց ավելի թանկ եմ վաճառում:
Այս տարի կարտոֆիլի բերքահավաքն Ախալքալաքում սկսվեց օգոստոս ամսից: Հիմնականում կարտոֆիլի բերքահավաքը շուտ սկսում են այն մարդիկ, ովքեր գումարի կարիք ունեն: Բանկերում վարկերի վճարման ժամանակն է մոտենում։ Իհարկե, կան նաև այնպիսինները, որոնց բերքը վաղահաս է։
«Ես վարկ ունեմ վճարելու, անպայման պետք է տանեմ Թբիլիսի, որպեսզի ժամանակին վճարեմ, տոկոսներ չավելանան։ Տեղում գնորդներ դեռ չեն գալիս, իսկ Թբիլիսիում երկար մնալ չենք կարող, մեր ուզած գինը ասում ենք, տեսնում ենք, որ ոչ ոք մոտ չի գալիս, արդեն սկսում ենք այսպես ասած՝ գնորդի ուզած գնով վաճառել», – ասում է կարտոֆիլագործներից Սամվելը։
Անցած տարի կարտոֆիլի արժեքը սեպտեմբերամսին տատանվում էր 50-60 թեթրի սահմաններում, այս տարի արժեքը ավելացել է 20 թեթրիով, դառնալով 70-80։ Սակայն կան մարդիկ, որոնք կարողացել են հավաքած բերքն իրացնել 90 թեթրիից 1 լարի արժեքով:
Ախալքալաքի Բիզնես-կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը պարզաբանում է կարտոֆիլի արժեքի տատանումների պատճառը։
«Կարտոֆիլի արժեքը տեղում, սկզբում եղավ 90, 80 և 75 թեթրի, հիմա արդեն, երբ մասսայական սկսվեց բերքահավաքը գինը սկսեց իջնել, դառնալով՝ 60-ից 55 թեթրի։ Այս շրջանում համարյա ամեն տարի նույն արժեքն ունի կարտոֆիլը։ Ես կարծում եմ, որ հոկտենբերին մի քիչ նորից կբարձրանա, կլինի 80 թեթրի: Իսկ հետո արդեն թե ինչ գին կունենա, ցույց կտա շուկան, այսինքն՝ արտասահմանից կարտոֆիլ կներկրվի, թե ոչ», – ասում է նա:
Ինչպես նշում է մասնագետը, այս տարի կարտոֆիլի ցանքատարծություններն անցած տարվա համեմատ չեն ավելացել։
«Կարելի է ասել, որ նույնչափ է ցանվել կարտոֆիլ, իսկ բերքատվությունը կարող եմ ասել, որ միջինում լավ է: Չնայած այն հանգամանքին, որ կարկուտ տեղաց, շատ գյուղերում մարդիկ կչարողացան ոռոգել դաշտերը, մյուս կողմից բնակլիմայական պայմաններն էին այս տարի ավելի լավ», – ավելացնում է Մախարե Մացուկատովը:
Վերջինս հավելում է, որ կլիմայական պայմանները բերքի վրա ունեն իրենց դրական և բացասական կողմերը, եթե խոնավությունը օգնում է, որպեսզի կարտոֆիլը ավելի շատ մեծանա, մյուս կողմից իր հետ բերում է կարտոֆիլի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ֆիտոֆտորիա, ալտերնարիուս և ռիզոկտորիոզ, ինչպես նաև “սև ոտք” բակտերիան։ Այն ֆերմերները ովքեր սկզբից պայքարել են այդ հիվանդությունների դեմ, հինա հիվանդ կարտոֆիլ ունենալու խնդիր չունեն։
Ներկա դրությամբ Ախալքալաքից կարտոֆիլը արտահանում են Ռուսաստան, 1 կիլոգրամի արժեքը տատանվում է 60-ից 80 թեթրիի սահմաններում:
«Իմ տղեկություններով Ռուսաստանում՝ Տուլայում այս տարի բերք չկա, և այդ պահը մենք կարող ենք օգտագործել՝ ի օգուտ մեզ։ Կա երկու տարբերակ՝ եթե Թուրքիայից կարտոֆիլը էժան եկավ Վրաստան, մենք շուկա կունենաք Ռուսաստանում, կամ Ռուսաստանը կներկրի Թուրքիայից, իսկ մենք մեր կարտոֆիլը տեղում կիրացնենք», – ասում է Ախալքալաքի Բիզնես-կենտրոնի տնօրենը:
Գայանե Ակոջյան