Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակում է 2021 թվականի մունիցիպալ ընտրությունների նախնական արդյունքները: JNEWS-ը հրապարակում է Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքում քաղաքապետի ընտրությունների արդյունքները:
Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանը ստացել է 9,9% (1695 ձայն):
«Միասնական ազգային շարժման» թեկնածու Մելիք Ռաիսյանը ստացել է 7.88% (1350 ձայն):
«Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Մելքոն Մակարյանը ստացել է 82,22% (14 082 ձայն):
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 2-ին, Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ախալքալաքի բնակչությունն ընտրեց քաղաքապետ, ինչպես նաև Սակրեբուլոյի մեծամասնական և համամասնական պատգամավորներ: