Ախալքալաքի մունիցիպալիտետի եւս 4 դպրոցում հայտարարվել են տարբեր դասարանների եւ առարկաների ուսուցիչների թափուր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, Ախալքալաք քաղաքում և գյուղերում բացվել է 6 աշխատատեղ:

2021-2022 ուսումնական տարին սկսվել է, սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետի ոչ բոլոր դպրոցներն են համալրված ուսուցիչներով: Քաղաքի և գյուղական դպրոցներում կան տարբեր առարկաների և տարբեր դասարանների ուսուցիչների թափուր աշխատատեղեր: Օրեր առաջ շրջանի 6 դպրոցներում թափուր աշխատատեղեր էին հայտարարվել: Այս պահին http://teacherjobs.ge/ կայքում թափուր աշխատատեղեր է հայտարարված ևս 4 դպրոցում:

Օլավերդ գյուղի դպրոցը 9 -րդ և 10 -րդ դասարանների համար պահանջում է «Կենսաբանություն» առարկայի ուսուցիչ, 4 -րդ դասարանի համար «Մաթեմատիկա» -ի ուսուցիչ, ինչպես նաև կա գործավարի թափուր աշխատատեղ:

Օրջա գյուղում պահանջվում է տարրական դասարանների ուսուցիչ:

Հոկամ գյուղի թիվ 1 դպրոցում պահանջվում է «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչ:

Ախալքալաքի թիվ 5 դպրոցում (նախկին գիշերօթիկ դպրոց) պահանջվում է ուսումնական գործընթացի համակարգող: