Քաղաքացիական կրթության ուսուցիչների կոնֆերանսի ժամանակ, Ախալքալաքի թիվ 2-րդ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Կարապետյանը պարգեւատրվել է «Լավագույն ուսուցիչ» մեդալով:

Ամբողջ Սամցխե-Ջավախքի շրջանից 3 ուսուցիչ է ստացել տարվա «Լավագույն ուսուցչի» կոչում: Հասմիկ Կարապետյանի հետ միասին լավագույններ են ճանաչվել՝ Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիր գյուղից՝ Լելա Ջավախիշվիլին և Ադիգենիի շրջանի Բենարի գյուղից` Սվետլանա Բաչիկաշվիլին:

Կոնֆերանսը կայացել է մայիսի 25-ին, որին ամբողջ երկրից մասնակցում էր 300 ուսուցիչ:

Կոնֆերանսը կազմակերպվել էր «Ապագա սերունդ» քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում, որը իրագործում է «PH International» կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: