Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը Մասնագիտական ​​կրթական ծրագրի շրջանակներում Ախալքալաքի ուսանողներին կընդունի երրորդ մասնաշենքում։Արդեն 3 տարի է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքում գտնվող՝ 3-րդ մասնաշենքի հարևանությամբ, 4-րդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Կորոնավիրուսի պատճառով վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Համալսարանն այս տարի նույնպես մասնագիտական ​​կրթական ծրագրի շրջանակներում ուսանողներին կընդունի 3-րդ մասնաշենքում։

propesi
«Մասնաշենքի վերանորոգման ընթացքում համաճարակը լուրջ մարտահրավեր էր, ինչի պատճառով էլեկտրոնային մրցույթը հաղթած ընկերությունը աշխատողներ չկարողանալով գտնել խախտեց ժամկետները: Ընկերության հետ պայմանագիրը խզվեց և հայտարարվեց նոր մրցույթ, այս պահին շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Մյուս տարվա գարնանն արդեն լրիվությամբ վերականգնված կլինի մասնաշենքը, այս տարվա ընդունելությունը չենք կարող նոր մասնաշենքում իրականացնել», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն:
prop6
Ռեկտոր Մակա Բերիձեի խոսքով, այս տարի ուսանողներին կընդունեն 3-րդ մասնաշենքում, որտեղ լսարաններն արդեն կահավորված են համապատասխան սարքավորումներով, և բաժանված են այնպես, որ մասնագիտական ծրագրերի իրականացումը չխանգարի բակալավրի ծրագրերի դասերին։
prop1
prop3
Համակարգչային ցանց և համակարգեր, Հաշվապահական հաշվառում և Մաքսային գործ ծրագրերի լսարանները կահավորված են լրիվ նոր, դասախոսի և ուսանողների համար անհատական համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակով և այլ անհրաժեշտ սարքավորումներով։
prop5
Անտառային տնտեսություն, էլեկտրագործ և այգեբան մասնագիտական ծրագրերից յուրաքանչյուրի համար հատկացված է երկու առանձին դասասենյակ՝ մեկը տեսական, իսկ մյուսը՝ գործնական դասընթացների համար։
prop2
prop7
«Բակում առանձնացրել ենք 200 քառակուսի մետր տարածք, որտեղ ուսանողները փորձեր կանցկացնեն, ձեռք է բերվել մինի տրակտորներ, կուլտիվատորներ և այլ տեխնիկական միջոցներ, որոնք կօգնեն տրված ծրագրերը լիարժեք սովորելու», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի վարչության պետ Ռոին Թաթեշվիլին
prop
prop4
Հարկ է նշել, որ անտառային տնտեսություն, էլեկտրագործություն, համակարգչային ցանց և համակարգեր մասնագիտական ծրագրերն ունեն ինտեգրված ծրագրեր միջնակարգ կրթություն ունեցող դիմորդների համար։

Նշենք որ ընդունելության գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 22-ն է, գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով։