Հոկտեմբերի 2-ի ընտրություններին գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 497 345 է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել ճեպազրույց ընտրողների միասնական ցուցակի վերաբերյալ:

Սամցխե-Ջավախքի ընտրողները՝ ըստ շրջանների

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 15-ին Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունից ստացել է պոտենցիալ ընտրողների տվյալների բազա:

«Ընտրական վարչակազմն ավարտել է ընտրողների միասնական ցուցակի մշակման գործընթացը: Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին քվեարկողների ընդհանուր թիվը 3 497 345 է: Թբիլիսիում ընտրողների թիվը 1 002 900 է, որից Կրծանիսի ընտրատարածքում գրանցված 41 314 ընտրողները ընտրություններին կմասնակցեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ:

Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը, երբ նրանք հասել են քվեարկության տարիքին մինչև հոկտեմբերի 2-ը, 39 135 է: Ընտրությունների օրը հայտարարելուց մինչ այսօր ընտրողների միասնական ցուցակում անձնական և ընտանիքի անդամների տվյալները և ընտրական տեղամասի գտնվելու վայրը ԿԸՀ կայքում ընտրողները ստուգել են 1 015 186 անգամ, իսկ արագ վճարման սարքերի միջոցով՝ 18 121 անգամ», – հայտարարել է ԿԸՀ մամուլի քարտուղարը:

Նաթիա Իոսելիանիի խոսքով, հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների տպագրման գործընթացը մեկնարկել է այսօր և ընթանում է ինը տպարանում: Նրա խոսքով, գործընթացը դիտարկվում է ինչպես ԿԸՀ անդամների, այնպես էլ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: