Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին Սամցխե-Ջավաքխում գրանցված է 142 944 ընտրող, որից 76 366-ը՝ կին է, իսկ 66 624-ը՝ տղամարդ:

Թիվ 36 (Բորժոմի շրջան) շրջանային ընտրատարածքում 30 ընտրատեղամաս կա: Բորժոմի շրջանում գրանցված է 26 642 (կին՝ 14 273, տղամարդ՝ 12 369) ​ընտրող:

Թիվ 37 (Ախալցիխեի շրջան) շրջանային ընտրատարածքում 35 ընտրատեղամաս կա: Ախալցիխեի շրջանում գրանցված է 33 772 (կին՝ 17 890, տղամարդ՝ 15 882) ​ընտրող:

Թիվ 38 (Ադիգենի շրջան) շրջանային ընտրատարածքում 18 ընտրատեղամաս կա: Ադիգենի շրջանում գրանցված է 15 613 (կին՝ 7 795, տղամարդ՝ 7 818) ​ընտրող:

Թիվ 39 (Ասպինձայի շրջան) շրջանային ընտրատարածքում 23 ընտրատեղամաս կա: Ասպինձայի շրջանում գրանցված է 9 809 (կին՝ 4 978, տղամարդ՝ 4 831) ​ընտրող:

Թիվ 40 (Ախալքալաքի շրջան) շրջանային ընտրատարածքում 70 ընտրատեղամաս կա: Ախալքալաքի շրջանում գրանցված է 36 825 (կին՝ 20 553, տղամարդ՝ 16 272) ընտրող:

Թիվ 41 (Նինոծմինդայի շրջան) շրջանային ընտրատարածքում 37 ընտրատեղամաս կա: Նինոծմինդայի շրջանում գրանցված է 20 283 (կին՝ 10 877, տղամարդ՝ 9452) ընտրող:

Տվյալները վերցված են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական քարտեզից: