«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է է տարածել:
ՆԳ նախարարությունում նշում են, որ դատարանի կողմից ներքին գործերի նախարարությանը տրված պարտավորության կատարման ընթացքում, ոստիկանությունը կիրառել է համաչափ ուժ և հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են հարկադրանքի օրենքով:
«Այս տարվա փետրվարի 17-ին, Նիկանոր Մելիային կալանավորելու վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը կատարվել է ներքին գործերի նախարարության կողմից. Նիկանոր Մելիան ձերբակալվել է: Իրավապահները նախազգուշացրել են Թբիլիսիում, Կախեթիի մայրուղում գտնվող «Ազգային շարժման» գրասենյակում և նրա հարակից տարածքում հավաքված քաղաքացիներին և կոչ արել չխոչընդոտել դատարանի որոշման կատարմանը և նրանց տրվել է ողջամիտ ժամկետ:
Չնայած նախարարության բազմաթիվ նախազգուշացումներին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և իրավապահներին դիմադրություն են ցույց տվել:
Ըստ այդմ, ոստիկանությունը կիրառել է համաչափ ուժ և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ` դատարանի կողմից ՆԳՆ-ի վրա դրված պարտականությունները կատարելու համար», – հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: