Շատերը կասկածում են՝ մեքենաների տեղաշարժի արգելքն ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը, թե մինչև ապրիլի 22-ը: Վրաստանի կառավարության թեժ գծից պարզաբանում են, որ արգելքը ավարտվում է պարետային ժամի ավարտի հետ միասին՝ ապրիլի 22-ին, այսինքն՝ ապրիլի 22-ի ժամը 06:00-ից հետո:
Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, ամբողջ Վրաստանում՝ կորոնավիրուսների զանգվածային տարածումը կանխելու համար, արգելվել էր մարդատար մեքենաների տեղաշարժը: Սա Վրաստանում արտակարգ դրության ևս մեկ խստացում էր:
Շատերը կասկածում են՝ արգելքը կավարտվի ապրիլի 21-ին թե՞ 22-ին: Թեև սկզբում նշվել էր, որ արգելքն ուժի մեջ է 21-ը ներառյալ, սակայն Jnews-ը որոշեց ևս մեկ անգամ ճշտել այս տեղեկատվությունը կառավարությունից, որպեսզի ընթերցողները չխախտեն ռեժիմը՝ թյուրիմացության կամ չիմացության պատճառով:
Կառավարության համատեղ թեժ գծի օպերատորը նշեց, որ արգելքը կհանվի ապրիլի 22-ին՝ պարետային ժամի ավարտին:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Տեղաշարժը գյուղատնտեսական աշխատանքների նպատակներով չի արգելվում, բայց…
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը. Ո՞ւմ է թույլատրվում տեղաշարժվել
Մարդատար մեքենաների տեղաշարժն արգելվում է
Բուժօգնություն ստանալու նպատակով տեղաշարժը թույլատրվում է, բայց…
Ախալքալաքը թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքից հետո (Photo)