Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժում» կուսացկության անդամ Արթուր Մկոյանի կինը դիմում է ներկայացրել Վրաստանի գլխավոր դատախազություն: Նա Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեին մեղադրում է իր նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու և սեռական ոտնձգության մեջ:

Իրավաբան Թամունա Մենաբդեն, ով այս պահին օգնել է Մինա Մկոյանին դիմում ներկայացնելու հարցում, ասում է.

«Երեկ (օգոստոսի 29-ին) մենք դիմում ենք ներկայացրել գլխավոր դատախազություն։ Գործի փաստացի ​​հանգամանքներն ամբողջությամբ ներկայացված են դիմումի մեջ, թե ինչպես են փախցրել տիկին Մինային, 2021 թվականի դեկտեմբերի 24-ին: Մեքենայում այդ պահին եղել է երեք անձնավորություն, նրանցից մեկը եղել է ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն, մյուս երկուսին, ցավոք, չգիտենք, միևնույն ժամանակ նաև խնդրում ենք այդ անձանց նկատմամբ որոնում սկսել, նրանց նույնականացման համար, թե ովքեր են, որտեղ են աշխատում, թե քրեական օրենսգրքի որ հանցագործության հետ գործ ունենք, որպեսզի այդ անձանց պատասխանատվության ենթարկեն»:

Թամունան նաև նշում է, որ փախցնելուց հետո հաճախակի են եղել սպառնալիք պարունակող հաղորդագրությունները՝ ինչպես Մինայի, այնպես էլ նրա ամուսնու՝ «Միացյալ ազգային շարժում» կուսացկության անդամ Արթուր Մկոյանի հասցեին։

«Պարոն Լոմսաձեն նրանց վախեցրել է ձերբակալությամբ, այդ իսկ պատճառով Մինան լռել է, որ նա սպառնալիքները կիրականացնի։ Երբ նրա ամուսնուն ձերբակալել են և 11 օրյա կալանքի ենթարկել, կինը որոշել է, որ ժամանակն է արդեն բացեիբաց խոսել այդ մասին», – հավելում է Թամունա Մենաբդեն։

Իրավաբանը ասում է՝ հետևյալ դիմումը ընդունվում է դատախազություն, ենթադրյալ քրեական հանցագործության վերաբերյալ, հաջորդիվ արդեն քննչական մարմինների պարտավորությունն է, որ ենթադրյալ քրեական հանցագործության մասին յուրաքանչյուր տեղեկության դեպքում հետաքննություն սկսեն։

«Եղել է բռնաբարության փորձ, ֆիզիկական բռնություն, վիզն է բռնել, փորին է հարվածել, պայուսակն է վերցել, որի մեջ եղել են թանկարժեք իրեր, գողացել է այդ ոսկեղենը, ինչպես նաև գումար՝ 250 դոլլարի չափով, մատից հանել է նշանի մատանին», – ասում է Մենաբդեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի գիշերը, ժամը 00:15 րոպեին Ախալքալաքի ոստիկանությունից գնացել էին Արթուր Մկոյանի բնակարան, տունը խուզարկելու նպատակով, քանի որ կասկածներ ունեցել, որ տանը զենք կա: Արթուր Մկոյանին ձերբակալել էին, որից հետո նրա կինն իր նկատմամբ սեռական ոտնձգության մասին խոսեց Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի կողմից:

Արթուր Մկոյանին ազատազրկել են 11 օրով

Ձերբակալություն Ախալքալաքում. Ոստիկանապետին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

Հրապարակվել են Ախալքալաքում տեղի ունեցած կրակոցների կադրերը (Video)

Արթուր Մկոյանի կինը մեկնաբանում է ՆԳՆ-ի հրապարակած տեսագրությունը