Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Գոման գյուղում ավարտվեց Վալերիկ Եղիկյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը։ Առաջին տեղը զբաղեցրեց Գոման գյուղի թիմը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը դրամական պարգևներ ստացան Վալերիկ Եղիկյանի ընտանիքի և ռուսաստանաբնակ ջավախքցի բարերարների կողմից։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Կորխ գյուղի թիմը, երրորդ տեղը՝ Էխտիլա գյուղի թիմը։
Գոմանի թիմը Եղիկյանների ընտանիքից ստացավ 1000 ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած Կորխի թիմը՝ 500 դոլար, իսկ Էխտիլայի թիմը՝ 300 դոլար։
Մրցաշարի ընթացքում նաև եղավ մրցանակաբաշխություն 10 անվանակարգերում՝ լավագույն ֆուտբոլիստ, լավագույն պաշտպան, լավագույն հարձակվող և այլն։
Հաղթող Գոման գյուղի թիմին դրամական պարգեւ հանձնեցին ռուսաստանաբնակ ծնունդով ջավախքցի բարերարներ Սլավիկ Գիլոյանը, Աղվան Չրակյանը և Իլյուշ Հարությունյանը։
Մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի շուրջ 30 գյուղերի ֆուտբոլային թիմեր։ Հուշամրցաշարը նվիրված էր Վալերիկ Եղիկյանի հիշատակին։
Գոմանցի Վալերիկ Եղիկյանը երկար տարիներ հանդես է եկել «Աբուլ» թիմի կազմում և աշխատել Գոմանի հանրային դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։