Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարն աշխատանքային այցով Ախալքալաքում է։ Երկրորդ օրն է պետնախարարը գտնվում է Սամցխե-Ջավախքի շրջանում և հանդիպումներ է ունենում հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ։
Պետնախարարի այցը շրջան սկսվել է Ախալցիխեի մունիցիպալիտետում հանդիպումներով։ Թեա Ախվլեդիանին հանդիպել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողների և Ղուլալիս, Մեծ և Փոքր Պամաճ և Օրալ գյուղերի բնակիչների հետ։
Թեա Ախվլեդիանին հանդիպումների ընթացքում խոսել է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունների, 2022 թվականին նախատեսված նախագծերի և միջոցառումների մասին։ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները պետնախարարի հետ կիսվել են իրենց տեսակետներով՝ քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման քաղաքականության իրականացման վերաբերյալ։ Հանդիպումներն անցնում են ինտերակտիվ ռեժիմով, քննարկվում են տարբեր արդիական հարցեր և ընթացիկ գործընթացներ։
Պետնախարարը հանդիպել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի և մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ Թեա Ախվլեդիանին հանդիպման ժամանակ քննարկել է այս շրջան կատարծ իր այցի նպատակները, խոսել էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերում տեղի բնակչության հետ հանդիպումների, քաղաքացիական ինտեգրման առաջնահերթությունների և COVID-19 վարակի կանխարգելման կարևորության մասին:
Այսօր Ախալքալաքում Թեա Ախվլեդիանին հանդիպել է Կարտիկամ և Կումուրդո գյուղերի բնակչության հետ։ Ախալքալաքից հետո հանդիպում կկայանա նաև Նինոծմինդայում։