Հունիսի 10-ից Վրաստանի ցանկացած քաղաքացի հեպատիտ C-ով հիվանդանալու դեպքում կարող է առանց լրացուցիչ չափանիշների օգտվել հեպատիտի վերացում պետական ծրագրից:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար` Դավիթ Սերգեենկոն: Ըստ նրա, հիվանդը անկախ լյարդի անառողջ լինելու աստիճանի, կկարողանա ստանալ անվճար դեղորայք հեպատիտ C-ի բուժման համար:
«Հունիսի 10-ից ամեն հիվանդ, անկախ իր հիվանդության փուլի կամ ծանրության, կկարողանան միանալ այս նախագծին, առանց որևէ խոչընդոտների: Եվ եթե մինչ այդ հիվանդին միջինը հարկավոր էր երկու ամիս դիմում մտցնելու մեկնարկից մինչ բուժման սկիզբը, մենք կրճատում ենք այդ գործընթացը մինչև երկու շաբաթ: Մեկ այլ դրական նորամուծություն է համարվում այն, որ եթե գործող պայմանագիրը բուժման առաջին փուլի համար տրամադրվում է միայն 5000 ամենածանր հիվանդներին, իսկ հետո 20 000 հիվանդների բուժմանը, այս մոտեցումը փոխվել է», – հայտարարել է Սերգեենկոն:
Նախարարը նաև նշել է, որ դեռ 2015 թ.-ի նոյեմբերին 5001 հիվանդներ բուժվեցին: Այսօրվա դրությամբ, ծրագիրը ներառում է ավելի քան 9000 հիվանդների բուժում:
Էդիտա Բադասյան