Մարտի 14-15-ը Թբիլիսիում անցկացվում է ԵՄ բարձր մակարդակի տարածաշրջանային դեսպանների հանդիպում:
Վրաստանի կառավարության վարչության տարածած տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանային դեսպանների հանդիպմանը մասնակցում են ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում ու Ավստրիայում ԵՄ պատվիրակության ղեկավարները։
«ԵՄ բարձր մակարդակի տարածաշրջանային դեսպանների հանդիպումներ են անցկացվում պարբերաբար, և դա կարևոր ֆորում է կոնկրետ տարածաշրջանի երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության քննարկման համար:
Դեսպաններին ընդունել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:
Այս միջոցառմանը, բացի տարբեր երկրներում ԵՄ ներկայացուցիչներից, ներկա են նաև Բրյուսելից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ թվում՝ ԵՄ արտաքին կապերի ծառայության և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան անձինք»,- ասվում է տեղեկատվության մեջ։