Վրացական ժողովրդական երաժշտական գործիքները, դրանց վերածնունդը, յուրահատկությունները և նմանությունները այլ ժողովրդական գործիքների հետ:
Վրացական ժողովրդական գործիքները բաժանվում են` լարային, փողային, հարվածային և ստեղնաշարային: Փանդուրի, Չոնգուրի, Դիպլիպիտո, Դաիրա, լեզվային Սալամուրի, անլեզու Սալամուրի, Տիկո-Տիկո, Ցինցիլա, Բուզիկա, Աբխարցա, Լարչեմի, Սոյնարի, Բուկի, Գուդաստվիրի, Չիբոնի, Չանգի, Չունիրի, Գարմոն և այլն:
Գարմոնը և Տիկո-տիկոն շատերը չեն համարում վրացական ժողովրդական գործիք, բայց հաշվի առնելով, որ այդ գործիքները շատ սիրված են ու արդեն երկու դար է Վրաստանի ազգային կյանքի մասն են, կարող ենք նշեք վրացական գործիքների ցուցակի մեջ:
Ըստ «Շավնաբադի» երգչախմբի ղեկավար` Դավիթ Ցինցաձեի, վրացական ժողովրդական գործիքների մեծամասնությունը եզակի են և չունեն իրենց նմանը այլ ժողովուրդների մեջ:
Վրացական գործիքներ միշտ աշխատում են երգի հետ, շատ հազվադեպ է, որ գործիքը ներկայանա առանց երգի: Նրանք միշտ զուգորդվում են միմյանց հետ:
Առաջին վրացական ժողովրդական գործիք` Սալամուրին թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դար: Այժմ օգտագործվում են գրեթե բոլոր ժողովրդական գործիքները: Ընթանում է ժողովրդական գործիքների վերածնունդ: Օրինակ, ըստ փորձագետների հիմա շատ հայտնի են Փանդուրին, Դհոլը, Գարմոնը, Չոնգուրին, Չիբոնին, Գուդաստվիրին և մի քանի այլ գործիքներ:
Դարեր շարունակ վրաց ժողովուրդը մշակել է ժողովրդական երաժշտական գործիքները, որոնք օգտագործվել են ուրախության և տխրության ժամանակ:
Կան գործիքներ, որոնք, ըստ Դավիթ Ցինցաձեի ունի նաև հայ ժողովուրդը:
«Եթե մենք կարծում ենք, որ դուդուկը միայն հայկական է, այո Դուդուկի ծննդավայրը Հայաստանն է, ես այդպես եմ կարծում, բայց երբ այստեղ ապրող հայերը նվագում են դուդուկ, այն ժամանակի ընթացքում փոխել է իր հնչողությունը, կարծես դառնալով վրացական: Օրինակ դհոլ ունի և վրաց, և հայոց ժողովուրդը: Բայց հայկական դհոլը բոլորովին տարբեր է: Այն պատրաստվում է տարբեր կերպ: Այստեղ կարևոր է, ինչպիսի կաշվից է պատրաստված: Կաշին և փայտն ունեն նշանակություն, հետևաբար հնչում են տարբեր կերպ: Թուրքիայում նույնպես, կան գործիքներ, որոնք շատ նման են վրացականին: Սա նորմալ է, բարեկամական հարաբերությունները երաժշտության մեջ նույնպես աշխատում են», – ասել է Դավիթ Ցինցաձեն:
Հայկական դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառից, իսկ Վրաստանում՝ թթի ծառից:
Եթե մարդը նվագում է մի գործիքի վրա, ապա դա չի նշանակում, որ նա կարող է նվագել բոլոր մյուսներով, սակայն նրան ավելի հեշտ կլինի սովորել նվագել նաև այլ գործիքների վրա:
«Յուրաքանչյուր գործիք յուրահատուկ է, յուրաքանչյուրն ունի իր սեփական երաժշտությունը: Կարող է թվալ, որ նրանք նման են, բայց դա այդպես չէ», – ասում է Դավիթ Ցինցաձեն:
Վրաստանում արդեն երիտասարդներն էլ են սկսել ուսումնասիրել ժողովրդական գործիքների ստեղծման արվեստը:
Թբիլիսիում կա վրացական ժողովրդական գործիքների թանգարան, այն ստեղծվել է 1975 թվականին Արկադի Ռեվազիշվիլիի երաժշտական գործիքների մասնավոր հավաքածուի հիման վրա:
Շուշան Շիրինյան