Lufthansa Group-ի կազմում ընդգրկված գերմանական Eurowings լոուքոսթերը դիտարկում է դեպի Վրաստան կանոնավոր թռիչքների հնարավորությունը:
Ավիաընկերությունն արդեն պաշտոնապես դիմել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությանը՝ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության համար:
«Ուրախալի է, որ մենք ոչ միայն վերադառնում ենք հին ավիաընկերություններին, այլև ավելացնում ենք նոր մասնակիցներ։ Eurowings-ը պաշտոնապես հայտարարել է իր ցանկության մասին և հայտ է ներկայացրել քաղաքացիական ավիացիայի գործակալություն, որպեսզի ամառային շրջանում սկսի Թբիլիսի-Դյուսերդոլֆ-Թբիլիսի թռիչքները, իսկ հետո ընդլայնի տարածքը: Զբոսաշրջության աշխուժացումից հետո մենք ակնկալում ենք, որ նոր ավիաընկերությունները կմիանան վրացական շուկային», — հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Այս տարվա հուլիսի 21-ից Eurowings-ը կիրականացնի Դյուսերդոլֆ-Թբիլիսի-Դյուսերդոլֆ չվերթները:
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ Airbus 320 ինքնաթիռներով: