Լաս Վեգասում ավարտվել է UFC Fight Night 192 խառը մենամարտերի մրցաշարը, որտեղ արմատներով Ջավախքից, Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը առաջին իսկ ռաունդում՝ 3-րդ րոպեին, տեխնիկական նոկաուտի է ենթարկել ամերիկացի Խրիստոս Գիագոսին։

Սա Ծառուկյանի համար առաջին ժամանակից շուտ հաղթանակն էր այս մրցաշարում: Մենամարտից հետո Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշի 8-րդ համար Դեն Հուքերին:

MMA-ում Արման Ծառուկյանը 17 հաղթանակ է տարել ու կրել 2 պարտություն, իսկ UFC-ում՝ մեկ պարտություն և 3 հաղթանակ: