Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը մեկնարկում է նոր ուսումնական ծրագիր «Վրաստանը և Եվրաատլանտյան ինտեգրումը» Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղի ինքնակառավարման աշխատակիցների համար:
Ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցը Ախալքալաքի, Նինոծմինդայի և Մառնեուլի շրջաններում սկսում է նոր ուսումնական ծրագիր:
Գլխավոր նպատակն է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի մասին իրազեկության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացնել լսողներին այն մասին, թե ինչպես է ազդում ինտեգրման գործընթացը Վրաստանի զարգացմանը, ինչպես նաև ստեղծել ճիշտ ակնկալիքներ Վրաստան ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցության մեջ:
Ծրագրի մասնակիցները կուսումնասիրեն ժողովրդավարական սկզբունքների դերը պետության զարգացման գործում և կստեղծեն իրենց համար ճշգրիտ պատկերացում, թե ինչպես դառնալ գործընկերներ ժողովրդավարական հասարակության ձևավորման և պետական վերածննդի համար:
Նշենք, որ «Վրաստանը և Եվրաատլանտյան ինտեգրումը» ծրագրի թիրախային խումբը, դա էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների քաղաքացիներն են, ովքեր զբաղվում են տեղի ինքնակառավարման մեջ: Ինչպես նաև տեղի ինքնակառավարման մարմինների, ովքեր վերահսկում են արտադրական և ոչ արտադրական (ոչ առեւտրային) կազմակերպությունների, տարածքային մարմինների, գործադիր իշխանության ինստիտուտների և քաղաքացիական իրավունքի իրավաբանական անձանց շրջանում: Այս ծրագիրը ֆինանսավորում է Վրաստանի կառավարությունը:
Էդիտա Բադասյան