Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր վրացական մեդիա տիրույթը բազմակարծիք է և ազատ, ստեղծված են բոլոր պայմանները լրագրության ամրապնդման և հետագա զարգացման համար։

«Վրացական լրատվամիջոցներն անցել են անկախությունից ի վեր ամենադժվար ճանապարհը, նրանք դիմակայել են բազմաթիվ մարտահրավերների, հալածանքների և ճնշումների:

Իշխանության գալու օրվանից մեր քաղաքական թիմը մամուլի անկախության ապահովումը դարձրել է հիմնական խնդիրներից մեկը։ Այդ նպատակով մենք մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել։ Այսօր վրացական մեդիա տիրույթը բազմակարծիք է և ազատ, ստեղծված են բոլոր պայմանները լրագրության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում անվիճելի առաջատարն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամ բազում երկրներից։ Այս ամենը պետության և հասարակության, մեր երկրի կարևորագույն ձեռքբերումն է։ Մեր կառավարությունը հավատարիմ է մնում մամուլի ազատության հետագա զարգացմանը։

Խոստանում եմ շարունակել աջակցել Ձեզ և հետագայում հաջողություններ եմ մաղթում՝ ձեր մասնագիտական ​​գործունեության մեջ»,- իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։