Այսօր Վրաստան է ժամանել միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության ԵՄ հանձնակատար` Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Ինչպես տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարությունը այցի շրջանակներում հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի կանցկացնի մի շարք պաշտոնական հանդիպումներ` վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ` Դավիթ Ուսուփաշվիլի, Արտաքին գործերի նախարար` Միխայիլ Ջանելիձեի, Արդարադատության նախարար` Թեա Ցուլուկիանիի և Ներքին գործերի փոխնախարար Արչիլ Տալակվաձեի հետ:
Եվրահանձնակատարի խոսքով, Եվրախորհրդարանը կաջակցի մուտքի արտոնագրերի ազատականացման առնչությամբ առաջարկը, և դա տեղի կունենա շատ կարճ ժամանակահատվածում:
«Երբ այդ որոշումը հաստատվի, Վրաստանի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել կենսաչափական անձնագրերով, նրանց հարկավոր չի լինի ցույց տալ մուտքի արտոնագիր: Քաղաքացիները կկարողանան շրջել 90 օր շարունակ` զբոսաշրջության, գործարարական կամ ընտանեկան հարցերի համար: Մուտքի արտոնագրերի ազատականացումը չի տալիս աշխատելու իրավունք Եվրամիությունում և անհրաժեշտ է կատարել մուտքի արտոնագրի ազատականացման համապատասխան կանոնները: Ես գիտեմ, որ կառավարությունը սկսել է տեղեկացնել հանրությանը այս հարցի մասին: Ես սպասում եմ այն պահին, երբ Վրաստանի քաղաքացիները կայցելեն Շենգենյան տարածք առանց մուտքի արտոնագրի, ինչպես Եվրամիության քաղաքացիները 2006 թվականի հունիսի 1-ից: Դա կլինի Վրաստանի արժանի նվաճումը», – հայտարարել է Ավրամոպուլոսը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել վարչապետին և Վրաստանի կառավարությանը համագործակցության համար: Դիմիտրիս Ավրամոպուլոսի այցի շրջանակներում պլանավորված է նաև հանդիպում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն և Ամենապատիվ Իլյա Երկրորդի հետ:
Էդիտա Բադասյան