Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում օգոստոսի 2-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կընտրվեն Սակրեբուլոյի 30 պատգամավոր՝ նախկին 26-ի փոխարեն: Դրանցից 10-ը մեծամասնական, իսկ 20-ը` համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրատարածքների թիվը նվազել է:
Վրաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ որոշ մեծամասնական ընտրատարածքների սահմաններ փոխվել են: Թիվ 41 ընտրատարածքում` Նինոծմինդայում, փոփոխություններ են տեղի ունեցել միայն քաղաքում, գյուղերում ընտրատարածքների սահմանները չեն փոխվել: Նինոծմինդա քաղաքում չորս ընտրատեղամաս միավորվել են մեկ մեծամասնական ընտրատարածքում:
«Անցած ընտրություններին մենք մեր քաղաքում ունեինք 2 մեծամասնական, այս տարի 1, չորս ընտրատեղամասերը միավորվել են մեկ մեծամասնական ընտրատեղամասում: Մինչև 2017 թվականը Նինոծմինդայում մենք նույնպես մեկ մեծամասնական ընտրատարածք ունեինք, միայն 2017 թվականին, քանի որ ընտրողների քանակը շատ էր, կար երկու մեծամասնական ընտրատարածք », – Jnews- ին հեռախոսազանգով ասացին Նինոծմինդայի թիվ 41 Շրջանային ընտրական հանձնաժողովից:
Նինոծմինդայի Սակրեբուլոյում 11 մեծամասնական պատգամավորի փոխարեն կլինեն 10 -ը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձևավորվել են հետևյալ 10 մեծամասնական ընտրատարածքները:
41.01 մեծամասնական ընտրատարածքը ներառում է չորս ընտրատեղամասեր՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 37 ընտրատեղամասերը:
41.02 – Գորելովկա մեծամասնական ընտրաշրջան. Գորելովկա վարչական միավորը ներառում է հետևյալ գյուղերը՝ Գորելովկա (թիվ 12), Օրլովկա (թիվ 13), Ժդանովականի ընտրատեղամաս (թիվ 14), Սամեբայի ընտրատեղամաս (թիվ 15), Սպասովկա (թիվ 16) եւ Եֆրեմովկա (թիվ 17) գյուղերը:
41.03 – Սաթխայի մեծամասնական ընտրաշրջան. Սաթխայի վարչական միավորը ներառում է Սաթխա (թիվ 25), Օրոջալար (թիվ 26), Մեծ Արագալ(թիվ 27), Փոքր Արագալ (թիվ 28) գյուղերը:
Փոկայի 41.04 մեծամասնական ընտրատարածքում ներառված է երկու գյուղ` Փոկա (թիվ 32) և Վլադիմիրովկա (թիվ 33):
41.05 – Տամբովկայի մեծամասնական ընտրաշրջան . Ներառում է Տամբովկա գյուղը (թիվ 29), Ռոդիոնովկա գյուղը (թիվ 30), Ասպարա գյուղը (թիվ 31):
41.06 – Մեծ Խանչալի մեծամասնական ընտրաթաղամասը ներառում է Մեծ Խանչալի (թիվ 18), Փոքր Խանչալի (թիվ 19) և Կաթնատու (թիվ 20) գյուղերը:
41.07 – Ջիգրաշենի մեծամասնական ընտրաթաղամաս: Ներառված են Ջիգրաշեն (թիվ 34) և Փոքր Խորենիա (թիվ 36) գյուղերը:
Մեծ Գոնդուրայի 41.08 մեծամասնական ընտրատարածքում ներառված են Մեծ Գոնդուրա (թիվ 7), Փոքր Գոնդուրա (թիվ 8), Դիլիֆ (թիվ 9), Ղուլալիս (թիվ 10), Մամզարա (թիվ 11) գյուղերը:
41.09 -Գանձայի մեծամասնական ընտրատարածք. Ներառում է Գանձա (թիվ 4, թիվ 5) և Սաղամո (թիվ 6) գյուղերը:
Հեշտիայի 41.10 մեծամասնական ընտրատարածքը ներառում է համանուն գյուղի թիվ 21 և թիվ 35 ընտրատեղամասերը, Թորիայի (թիվ 22), Ուջմանայի (թիվ 23) և Ղաուրմայի (թիվ 24) ընտրատեղամասերը:
Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում ընտրվում է մեկական պատգամավոր: Նինոծմինդայի թիվ 41 Շրջանային ընտրական հանձնաժողովում գործում է 37 ընտրատեղամաս, որից 4 -ը` Նինոծմինդայում, մնացած 33 -ը` գյուղերում: