Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության Նինոծմինդայի շրջանային ոստիկանության աշխատակիցները ընտանեկան բռնության մեղադրանքով Նինոծմինդայում ձերբակալել են հոր և որդու:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը օպերատիվ- քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել է 1953 թվականին ծնված Դ.Վ.-ին և 1977 թվականին ծնված Ռ.Վ.-ին:
Հետաքննությունը պարզել է, որ Ռ.Վ.-ն, հոր՝ Դ.Վ.-ի հետ միասին պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը՝ 1982 թվականին ծնված Փ.Ս.-ին և սպառնացել սպանել:
Ընթանում է հետաքննություն ընտանիքում խմբակային բռնության և ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքի առնչությամբ Վրաստանի քրեական օրենսգրքի պրիմա 126 հոդվածի 2 մասի դ նախակետով, ինչպես նաև 11-126 պրիմա հոդվածի առաջին մասով:
Հանցագործության համար նախատեսվում է պատիժ մինչև 2 տարի ազատազրկում: