Մայիսի 26-ին, ժամը 12:00-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում այրվել է գյուղի բնակիչ Վարդան Իսպիրյանի տունը:
Հրդեհի բռնկման պատճառը, նախնական տվյալների համաձայն, էլեկտրալարի կարճ միացումն է եղել:
Նինոծմինդայի եւ Ախալքալաքի երեք հրշեջ բրիգադ մարել են հրդեհը, սակայն տանն ամեն ինչ այրվել է:
Այս տանը ապրում էին չորս հոգի: Հրդեհի պահին երեքը բակում էին եւ զբաղվում էին տնային տնտեսությամբ, իսկ Վարդանը՝ տանտերը, սարում էր:
Նկարը և նյութը nor.ge -ից