Ախալքալաքում մեծամասնական ընտրատարածքների թիվը փոխվել է: Արդյունքում, 24 մեծամասնական պատգամավորի փոխարեն Սակրեբուլոյի կազմում պիտի ընտրվի ընդամենը 14 -ը, սակայն պատգամավորների ընդհանուր թիվը կավելանա կուսակցական ցուցակների հաշվին:
Թիվ 40 Շրջանային ընտրատարածքում, այսինքն Ախալքալաքի մունիցիպալիտետում, Վրաստանի Ընտրական օրենսգրքի 2021 թվականի հուլիսի 16 -ի փոփոխությունների համաձայն, տեղի են ունեցել փոփոխություններ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում 38-ի փոխարեն կընտրվի 42 պատգամավոր: Մեծամասնական պատգամավորների թիվը 24-ից նվազել է 14-ի, իսկ համամասնական պատգամավորների թիվը կլինի 28, նախկին 14 -ի փոխարեն:
Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքից ընտրվում է մեկական պատգամավոր: Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի մեծամասնական ընտրատարածքներ 2021 թվականի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ միացվել են:
40.3 – Ազավրեթի վարչական շրջան, մնացել է անփոփոխ: Վարչական միավորը ներառում է հետևյալ գյուղերը՝ Ազավրեթ (Թիվ 5 ընտրատեղամաս), Բուռնաշեթ (Թիվ 6 ընտրատեղամաս), Ղադոլար (Թիվ 7), Լոմատուրցխ ( Թիվ 8):
40.4 – Բարալեթի վարչական շրջանը նույնպես մնացել է անփոփոխ: Ընտրաշրջանը ներառում է հետևյալ գյուղերը՝ Բարալեթ (թիվ 17), Էխտիլա (թիվ 18), Մերենիա (թիվ 19), Փոքր Սամսար (թիվ 20) և Մեծ Սամսար (թիվ 21):
40.5 – Վարչական Ալաստան և Տուրցխ տարածքային միավորները միավորվել են մեկ ընտրաշրջանում: Նոր ընտրաշրջանը ներառում է հետևյալ գյուղերը՝ Ալաստան (թիվ 9), Վարևան (թիվ 10), Կոկիա (թիվ 11) և Տուրցխ (թիվ 59):
40.6 – Արագվա և Խանդո տարածքային շրջանները միավորվել են մեկ ընտրաշրջանում, որը ներառում է Արագվա (թիվ 12), Մաջադիա (թիվ 13), Օրջա (թիվ 14), Կորխ (թիվ 15), Թոթխամ (թիվ 16) և Խանդո (թիվ 62) գյուղերը:
40.07 – Կարտիկամի և Խոսպիոյի մեծամասնական ընտրատարածքները միավորվել են: Մեկ պատգամավոր կներկայացնի` Կարտիկամ (թիվ 34 ընտրատեղամաս), Կուլիկամ (թիվ 35), Աբուլ (թիվ 36), Խուլգումո (թիվ 37), Բուզավեթ (թիվ 38), Թախչա (թիվ 39), Խոսպիո (թիվ 63), Բավրա (թիվ 64), Խորենիա (թիվ 65) գյուղերը:
40.08 – Վաչիան և Կումուրդո (Գումբուրդո) մեծամասնական ընտրատարածքները միավորվել են, այստեղ նույնպես կընտրվի մեկ պատգամավոր: Ընտրատարածքը ներառում է Վաչիան (թիվ 25 ընտրատեղամաս), Չամդուրա (թիվ 26), Մուրջախեթ (թիվ 27), Կումուրդո (թիվ 49 և թիվ 69), Կիրովական (թիվ 50) գյուղերը:
40.09 – Միավորվել են Կաջո և Կոթելիա մեծամասնական ընտրատեղամասերը: Ներառված են Կաջո (թիվ 43), Ագանա (թիվ 44), Ալաթուման (թիվ 45), Բեժանո (թիվ 46), Մոդեգամ (թիվ 47), Սիրկվա (թիվ 48) և Կոթելիա (թիվ 42) գյուղերը:
40.10 – Զակ մեծամասնական ընտրաշրջանը մնացել է անփոփոխ: Ներառված են հետևյալ գյուղերը՝ Զակ (№28), Բուղաշեն (№29), Բալխո (№30), Գոման (№31), Օլավերդ (№32) և Տրկնա (№33):
40.11 – Միավորվել են Սուլդա և Կարծախ գյուղերի մեծամասնական ընտրատեղամասերը: Այս ընտրատարածքը կներկայացնի մեկ պատգամավոր: Ներառված են հետևյալ գյուղերը՝ Սուլդա (թիվ 55), Դադեշ (թիվ 56), Բոզալի (թիվ 57), Մյասնիկյան (թիվ 58), Կարծախ (թիվ 40), Ֆիլիպովկա (թիվ 41):
40.12 – Միավորվել են Հոկամ և Գոգաշեն մեծամասնական շրջանները: Ներառված են հետևյալ գյուղերը՝ Հոկամ (թիվ 51), Կարծախ (թիվ 52), Ազմանա (թիվ 53), Գոգաշեն (թիվ 22), Ափնիա (թիվ 23):
40.13 – Խավեթի մեծամասնական ընտրատարածքը չի փոխվել, ընտրվում է մեկ պատգամավոր: Ընտրատարածքը ներառում է երեք գյուղ՝ Խավեթ, Էրինջա, Դավնիա, որոնք ունեն մեկ ընտրատեղամաս (թիվ 61):
40.14 – Միավորվելէ երեք մեծամասնական ընտրատարածք՝ Դիլիսկայի երկու ընտրատեղամասերը (թիվ 24 և թիվ 68), Չունչխա (թիվ 60) և Պտենա (թիվ 54):
Առաջին երկու մեծամասնական 40.01 և 40.02 ընտրատարածքները գտնվում են Ախալքալաք քաղաքում: Սահմանների փոփոխություն չկա, պարզապես փոխվել է թիվ 1 ընտրատեղամասի հասցեն՝ թիվ 3 դպրոցից տեղամասը տեղափոխվել է թիվ 1 մանկապարտեզ: 40.01 մեծամասնական ընտրատարածքը ներառում է Ախալքալաքի թիվ 1, թիվ 2, թիվ 66 ընտրատեղամասերը: 40.02 մեծամասնական ընտրատարածքը ներառում է Ախալքալաքի թիվ 3, թիվ 4, թիվ 67, թիվ 70 ընտրատեղամասերը:
Թիվ 40 շրջանային ընտրատարածքում` Ախալքալաքի մունիցիպալիտետում, գործում է 70 ընտրատեղամաս, որից 7 -ը` Ախալքալաքում, մնացածը` գյուղերում: Ընտրատարածքների մեծ մասը գտնվում է հանրային դպրոցներում: