Այսօր երեկոյան, Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նիստում հայտարարվեց ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները եւ համապատասխանաբար, նշանակվեց երկրորդ փուլի օրը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ուղիղ երկու շաբաթ անց, այսինքն, նոյեմբերի 28-ին: Քանի որ ընտրությունների օրը համընկել է աշխատանքային շաբաթվա կեսին, իսկ Վրաստանի օրենսդրության համաձայն` ընտրությունների օրը պետք է լինի ոչ աշխատանքային, ապա նոյեմբերի 28-ը պաշտոնապես հայտարարվել է ոչ աշխատանքային:
Արտերկրում ընտրությունների օրը տեւելու է, ոչ թե մինչեւ ժամը 20:00-ը, ինչպես Վրաստանում, այլև մինչեւ օրվա ավարտը` մինչեւ ժամը 24:00-ն, որպեսզի ընտրողը կարողանա քվեարկել աշխատանքային օրվա ավարտից հետո, քանի որ այնտեղ օրը աշխատանքային է: Իսկ Աֆղանստանում ընտրությունները տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Ընտրություններին կմասնակցեն 2 թեկնածու, ովքեր առաջին փուլում հավաքել են առավելագույն ձայները՝ Գրիգոլ Վաշաձեն` 5-րդ համարի ներքո եւ Սալոմե Զուրաբիշվիլին` 48-րդ համարի ներքո: