Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2008 ընտրատեղամասերում։ Ըստ այդմ՝ խորհրդարան են անցնում հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (53.92%), «Հայաստան» դաշինք (21.04%) և որպես երրորդ ուժ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը (5.23%), թեև այն չի հաղթահարել դաշինքի համար սահմանված՝ 7 տոկոսի շեմը։
Անցողիկ շեմը չեն հաղթահարել լուծարված յոթերորդ խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, նրանք համապատասխանաբար ստացել են 3.96% և 1.22%։
Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 0.31%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 0.36%
«Ազատություն» կուսակցություն՝ 0.14%
«Միասնական Հայրենիք» կուսակցություն՝ 0.08%
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն՝ 0.06%
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն՝ 0.95%
«Հանրապետություն» կուսակցություն՝ 3.04%
«Հայոց Հայրենիք» կուսակցություն՝ 1.03%
«Ազատ Հայրենիք» դաշինք՝ 0.32%
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն՝ 0.39%
5165 ազգային, պահպանողական շարժում՝ 1.22%
«Քաղաքացու որոշում» կուսակցություն՝ 0.30%
Շիրինյան-Բաբաջանյան դաշինք՝ 1.50%
«Ազգային օրակարգ» կուսակցություն՝ 0.06%
«Վերելք» կուսակցություն՝ 0.10%
Ազատական կուսակցություն՝ 1.17%
Հայաստանի Եվրոպական կուսակցություն՝ 0.22%
Ազգային ժողովրդավարական բեւեռ՝ 1.47%
Ինքնիշխան Հայաստան կուսակցություն՝ 0.28%
Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ: