Հունիսի 4-ին, «Բազմազան Վրաստան» ծրագրի շրջանակներում Ախալքալաքում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ:
Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Գիորգի Լեոնիձեի անվան վրաց գրականության Թանգարանի հետ միասին ազգային փոքարամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջաններում անցկացնում են «Բազմազան Վրաստան» նախագիծը:
Նախագծի նպատակն է ազգային փոքարամասնություններին, Վրաստանի մշակութային կյանք ինտեգրման խթանումը: Նախագծի շրջանակնորում հունիսի 4-ին, 12:00-ին Ախալքալաքի Մշակույթի տանը գրող Գիվի Շահնազարը և Անահիտ Բոստանջյանը կներկայացնեն տեղի բնակիչներին իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև կխոսեն մշակութային երկխոսության խորացման կարևորության մասին:
Հետևյալ նախագծի շրջանակներում կկայանա նաև նոր վրացական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ: Կկայանա «Մեսխեթական բանահյուսություն» գրքի շնորհանդեսը «Գրական Մեսխեթիա» թերթի գլխավոր խմբագրի` Ավթանդիլ Բեիձեի նախաձեռնությամբ և Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ:
Կանցկացվեն մի շարք ցուցահանդեսներ տեղի արվեստագետների մասնակցությամբ: Ինչպես նաև կլինեն այլ միջոցառումներ և ծրագրի ավարտին Ախալքալաքի դպրոցներին կնվիրեն գրքեր հրատարակված` Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության Նախարարության կողմից: