Ախալքալաքի քաղաքապետարանի նոր նախագիծը, որը ենթադրում է ճանապարհային նոր նշանների տեղադրում և երթևեկության նոր կարգավորում քաղաքում, դժգոհությունների առիթ է դարձել: Որոշ փողոցներում տնտեսական գործնեություն ծավալող սեփականատերեր նամակով դիմել են քաղաքապետարան:
Ախալքալաքի քաղաքապետրանն արդեն սկսել է ճանապարհային նոր նշանների տեղադրումը: Տվյալ աշխատանքների իրականացման տենդերը 34 600 լարիով հաղթել է «Արշակ Համոյանը»: Տենդեր-մրցույթին մասնակցել է չորս ընկերություն՝ «Գզաջվառեդինի», ՍՊԸ «Էլիտ տեքնոլոջի», ՍՊԸ «ՎԵՄ» և «Արշակ Համոյան»։ Ըստ տենդերի աշխատանքների իրականցման վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 8-ն է։
Ախալքալաք քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր նախագծի կազմման գործընթացում ներգրավված են եղել պարեկային ոստիկանության աշխատակիցներ, սակրեբուլոյի պատգամավորներ և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Ճանապարհային նշանների փոփոխությունն ու նոր նշանների ավելացումը քաղաքում մի շարք բիզնեսմենների և բնակիչների բողոքարկման առիթ է հանդիսացել։
Քաղաքապետարանը դիմումներ է ստացել.
«Դիմում ստացել ենք։ Ճիշտն ասաց աշխատանքային խմբի աշխատանքների ժամանակ մենք հանդիպել ենք տարբեր մարդկանց հետ, ձեռնարկատերերի և այդ թվում դեղատների սեփականատերերի հետ։ Բացատրել ենք, որ ինչ ձև ենք ուզում երթևեկությունը կազմակերպել քաղաքում։ Այդ ժամանակ մենք ոչ ոքից բողոք չենք ստացել, ընդհակառակը, մենք նրանց հետ նայել ենք ուղղությունները, հենց տեղում։ Դիմումներն ստանալուց հետո ես նորից եմ հանդիպել նրանց հետ։ Հնարավոր է նրանց առաջարկների, դիմումների հիման վրա աշխատանքային նոր խումբ ստեղծել, հնարավոր է փոփոխություն մտցնել սակրեբուլոյի որոշման մեջ, օրենքի սահմանված կարգով»- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի վարչա-իրավական բաժնի ղեկավար Վրեժ Բերիկյանը։
Ինչպես նշում է Բերիկյանը նախագիծն ուղարկել են պարեկային ոստիկանություն և ստացել նրանց համաձայնությույունը, ըստ որի՝ այն համապատասխանում է երթևեկության անվտանգ ու հարմարավետ կազմակերպման կանոններին։
«Այս պահի դրությամբ աշխատանքներն արդեն կատարվում են, և կշարունակվեն։ Եթե փոփոխություններ կատարվեն, ապա քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա կարելի է տենդեր-մրցույթի աշխատանքների կատարման ժամանակացույցը տեղափոխել, սա օրենքի տեսանկյունից հնարավոր է։ Փաստորեն դուրս է գալիս, որ մենք պետք է ստեղծենք նոր աշխատանքային խումբ: Բայց ներկա դրությամբ ոչ մի որոշում փոփոխված չէ», – ավելացնում է Վրեժ Բերիկյանը։
Դիմումատուները հրաժարվեցին այս պահին խոսել, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի, պահանջում են հետևյալը.
«Նրանք ասում են, որ այդտեղ դեղատուն ունեն և խնդրում են վերանայել երթևեկության ձևը։ Մեր նախագծով այդ փողոցը միակողմանի է դառնում, որպեսզի երթևեկությունն ազատ լինի։ Կանգառը կլինի նրանց կողմը։ Նրանց ցանկանում են, որ մենք երթևեկության ուղղությունը փոխենք։ Մենք հաշվի ենք առել մեր փողոցների նեղ լինելը, հաշվի ենք առել երթևեկության ինտենսիվությունը, հաշվի ենք առել, այն փաստը, որ քաղաքի կենտրոնը շատ խիտ է, ամեն ինչ արվում է երթևեկության կարգավորման և անվտանգության համար։ Մենք տեսագրություններ ունենք, որ շտապ օգնության մեքենաները չեն կարող անցնել փողոցը, քանի որ այն նեղ է», – հավելում է Վրեժ Բերիկյանը:
Դեղատների սեփականատերերը ցանկանում են, որ Նալբանդյան փողոցի երթևեկության ուղղությունը փոխվի։
«Ճավճավաձե փողոցից էլ ունենք մի դիմում, որտեղ բնակիչը ցանկություն է հայտնում, որ ինչքան հանարավոր է շուտ կատարենք փոփոխությունները»,-ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Վերջինս նշում է՝ այս պահի դրությամբ Սակրեբուլոյի որոշման մեջ փոփոխություն մտծված չէ, քանի որ Սակրբուլոյի որոշումը օրենքով նախատաեսված կարգով չի բողոքարկվել։
Ըստ քաղաքում երթևեկության կարգավորման նոր նախագծի՝ Ճավճավաձե, Ռուսթավելի, Միկոյան և Թելման փողոցների խաչմերուկի սկզբից տեղադրվելու է «կանգառն արգելվում է» ճանապարհանշանը։
Ճավճավաձե փողոցը միակողմանի է դառնում մինչև Մյասնիկյան, Ռուսթավելին բարձրանում է մինչև Թամար թագուհու փողոց, Միկոյանը կիջնի մինչև Ջավախեթի, Թելմանի փողոցը մինչև Ազատության փողոց։
Գլխավոր են դառնում՝ Ազատության, Ջավախեթի և Դարբինյան փողոցները։
«Մենք փորձել ենք որոշ չափով օգնել վարորդներին, համաձայնության ենք եկել պարեկային ոստիկանության աշխատակիցների հետ, որ սկզբնական շրջանում, գոնե մեկ ամիս, եթե վարորդները սխալ են անում, առաջին անգամ տեղեկացնեն, որ սխալ է: Սակայն վարորդներին հորդորում եմ ուշադիր լինել», – եզրափակում է Ախալքալաքի քաղաքապետարանի վարչա-իրավական բաժնի ղեկավար Վրեժ Բերիկյանը։
Ախալքալաքում նոր ճանապարհային նշանները կհայտնվեն այս տարի, կսկսեն աշխատել նաև տեսախցիկները
Նոր նշաններն Ախալքալաքում կհայտնվեն ոչ շուտով
Ազատության փողոցը դառնում է «Գլխավոր». Ախալքալաքի երթևեկության նոր կարգափոխումները
Նալբանդյան փողոցի մի մասը կլինի միակողմանի
Գայանե Ակոջյան