2021-2022 ուստարվա մեկնարկի հետաձգման պատճառով, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը սեպտեմբերի 15-ից կվերսկսի երեխաներին սնունդ բաժանելը: Իսկ Ախալքալաքի մանկապարտեզներում սնունդի բաժանում դեռ չի նախատեսվում:
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է, որ Ախալքալաքի շրջանի նախակրթարաններում սաներին սննդի բաժանում դեռևս չի նախատեսվում:
«Մենք հիմա երևի չկարողանանք բաժանել, որովհետև այդքան բյուջե չունենք, որ երեխաներին շատ-շատ բաժանենք, հիմա որ բաժանենք, պետք է յուրաքանչյուրին տանք, օրինակ. 200 գրամ բրինձ, 300 գրամ մակարոն և այսպես շարունակ, մենք այդպես չենք կարող բաժանել։ Բայց, եթե հոկտեմբերի 4-ից մանկապարտեզները չբացվեն, այդ ժամանակ երկու-երեք ամիսը միասին կբաժանենք», – ասում է Անահիտ Ասատուրյանը։
Անցած տարի նույնպես կորոնավարակի հետ պայմանավորված մանկապատեզները փակվեցին, և ըստ այդմ որոշում կայացվեց, և սննդամթերքը բաժանվեց մանկապրտեզների սաներին։
Մանկապարտեզները երեխաներին սնունդ են բաժանել
Ախալքալաքի մանկապարտեզները կրկին սնունդ են բաժանում իրենց սաներին